Եղիսաբեթ Երկրորդը հանգուցյալ ամուսնու 100-ամյակի պատվին վարդի նոր տեսակ է տնկել

15:28   10 հունիսի, 2021

Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին հանգուցյալ ամուսնու՝ Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպի 100-ամյակի պատվին վարդերի նոր տեսակ է տնկել։ Եղիսաբեթ Երկրորդին այն նվիրել է թագավորական այգեգործական միությունը, հայտնում է Express-ը։

Միության նախագահ Քիթ Վիդն ընդգծել է, որ ծաղիկն անվանել են արքայազն Ֆիլիպի պատվին՝ «Էդինբուրգի դուքսի վարդ» (The Duke of Edinburgh Rose)։ Բույսը խորհրդանշում է ու հիշեցնում բոլոր «հիասքանչ բաները, որոնք արքայազն Ֆիլիպն արել է ամբողջ կյանքի ընթացքում»։ Վարդի նոր տեսակը կարելի է նաեւ գնել․ հավաքված միջոցներն ուղղվելու են «Կենդանի ժառանգություն» հիմնադրամին, որը զբաղվում է երեխաներին օգնելով։

Եղիսաբեթ Երկրորդը Վիդին շնորհակալություն է հայտնել հիանալի նվերի համար եւ նշել է, որ սա շատ բարի քայլ է նրա կողմից։ Թագուհին ու Վիդը նոր թուփը տնկել են Վինձոր պալատի այգում։ Ավելի ուշ պալատի Սուրգ Գեորգիի մատուռում հիշատակի ժամերգություն է կատարվել։

Արքայազն Ֆիլիպն 99 տարեկանում մահացել է 2021թ․-ի ապրիլի 9-ին։ Թագուհու ամուսնու մահվանից հետո Մեծ Բրիտանիայում ութօրյա սուգ է հայտարարվել։ Կորոնավիրուսի համավարակի պատճառով Էդինբուրգի դուքսի հուղարկավորությունն անց է կացվել առանց մասսայական միջոցառումների․ ներկա է եղել 30 մարդ։



© NEWS.am STYLE