«Եթե մի քիչ շուտ ծնվեինք». Արեւիկ Ուդումյանը՝ որդու հետ

17:14   10 հունիսի, 2021

Հաղորդավարուհի, պրոդյուսեր Արեւիկ Ուդումյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Արեւիկը պատկերված է որդու հետ, որին գրկել է։ «Եթե մի քիչ շուտ ծնվեինք»,- հրապարակումը մակագրել է երիտասարդ մայրիկը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու նրանց դրական խոսքեր են գրել․ «Հրաշքներ», «շատ գեղեցիկ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Արեւիկը պատկերված էր ամուսնու հետ։ Զույգը մեղմ գրկախառնված էր։  Պրոդյուսերը վադագույն, ուսերի հատվածում բաց զգեստ էր կրում։ Նրա վարսերը հավաքված էին, երեկոյան շպարով է։ Կերպարն ամբողջացնում են զարդերը։ «Թող սեր լինի ու լինի շատ», - հրապարակմանը կից գրել էր Արեւիկը, օգտագործել «սեր», «Հայաստան» հեշթեգերը։



© NEWS.am STYLE