«Պատրաստ թռիչքի». Արփի Գաբրիելյանի լուսանկարը

18:14   10 հունիսի, 2021

Երգչուհի, դերասանուհի Արփի Գաբրիելյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը սեւ շապիկ է կրում։ Արփին արձակել է մազերը, նախընտրել է բնական շպար։ Կերպարն ամբողջական են դարձրել աքսեսուարները։ «Պատրաստ թռիչքի»,- հրապարակումը մակագրել է Արփին։ Նա ամուսնու՝ Միհրան Ծառուկյանի հետ կարճ ժամանակով ԱՄՆ է մեկնել, ինչի մասին զույգը հայտնել է սոցիալական ցանցում։

Ավելի վաղ տեղադրված կադրերում երգիչ Միհրան Ծառուկյանի կինը սպիտակ շապիկ էր կրում, որը համադրել էր նույն գույնի վերնաշապիկի հետ։ Արփին արձակել էր մազերն ու նախընտրել էր արտահայտիչ շպար։ Կերպարն ամբողջացրել էին խոշոր զարդերը՝ ականջօղեր, վզնոց։ Մեկնաբանություններում հետեւորդները նրան դրական խոսքեր էին գրել․ «Հիասքանչ»։



© NEWS.am STYLE