Մեգան Մարքլն ու արքայազն Հարին իրենց դստեր անվան շուրջ դատական վեճ են ծավալել

17:47   10 հունիսի, 2021

Մեգան Մարքլին ու արքայազն Հարիին լրջորեն զայրացրել է «BBC»-ն։ Հեռուստաալիքը տեղեկություն է տարածել, որ զույգը նախկլինում երբեք թագուհու հետ չի խորհրդակցել նորածին դստեր անվան շուրջ եւ «առանց հարցնելու» փոքրիկին տվել է Եղիսաբեթի ընտանեկան մականունը, ինչն անակնկալ է եղել ամբողջ պալատի համար։ Երբ նորությունը եթեր է հեռարձակվել, Մեգանի ու Հարիի փաստաբանները «BBC» նամակ են ուղարկել, որում ռեպորտաժը «կեղծ ու զրպարտչական» են անվանել։

Պատասխանը ներառում էր զույգի մամուլի քարտուղարի հայտարարությունը․ «Նախքան հրապարակային հայտարարությունը դուքսը խոսել է ընտանիքի հետ։ Նրա տատիկն ընտանիքի առաջին անդամն է եղել, ում նա զանգահարել է։ Այդ խոսակցության ընթացքում նա հայտնել է դստերն ի պատիվ նրա Լիլիբեթ անվանելու ցանկության մասին։ Եթե թագուհին չաջակցեր այդ որոշմանը, նրանք այդ անունը չէին օգտագործի»։

Самый милый при дворе: первый год жизни сына Меган и Гарри в 10 фотографиях (фото 5)

Բրիտանական հեռարձակողն այս ամբողջ տարվա ընթացքում միապետական ընտանիքի հարվածի տակ է։ Սա ալիքի մասնակցությամբ արդեն երկրորդ աղմկոտ սկանդալն է։ Նախորդ ամիս անկախ հետաքննությունը հանգել էր այն եզրակացության, որ հեռուստաալիքի նախկին լրագրող Մարտին Բաշիրը խաբեւությամբ եւ կեղծ փաստաթղթերի միջոցով Հարիի մորը՝ արքայազն Դիանային, դրդել է 1995թ․-ի սկանդալային հարցազրույցին, ինչն արդյունքում ողբերգական հետեւանքների է հանգեցրել։



© NEWS.am STYLE