Tiffany-ի մատանի, Յուդաշկինը՝ վկայի դերում. 69-ամյա Գազմանովը երկրորդ անգամ ամուսնացել է

18:53   10 հունիսի, 2021

Գազմանովների ընտանիքը երկրպագուներին ուրախալի լուր է հայտնել. 18 տարվա ամուսնությունից հետո Օլեգ եւ Մրինա Գազմանովները որոշել են ամուսնանալ երկրորդ անգամ եւ հանդիսավոր արարողությունը նշանակել են Մարինայի գրքի շնորհանդեսի օրը։

Օլեգի ու Մարինայի զույգը համարվում է ամենաներդաշնակներից ու ամուրներից մեկը ռուսական շոու-բիզնեսում։ Միայն թե պարզվում է՝ նրանք երբեք չեն կրել ամուսնական մատանիները եւ որոշել են շտկել այդ անարդարությունը։ Գազմանովայի «Единственная. Нарисуй мечту» («Միակը․ նկարիր երազանք») գրքի շնորհանդեսի ընթացքում աստղային ընտանիքը երեկո է կազմակերպել։

«Հուլիսի 15-ին մեր հարսանիքն է, աս տարի՝ փիրուզե։ Ինձ հարց են տվել, թե ինչու մենք չենք կրում ամուսնական մատանիները։ Հարսանիքը փիրուզե է, գուցե կրե՞նք»,- ամուսնուն դիմել է Մարինան՝ վերցնելով Tiffany-ի տուփը։

Ինչպես իսկական հարսանիքի ժամանակ, Օլեգն ու Մարինան համբուրվել են դահլիճի կանչերի ներքո եւ արտիստի ավագ որդու՝ Ռոդիոնի կատարման ներքո կատարել են փեսացուի եւ հարսնացուի պարը։

Արարողությանը մասնակցել է նաեւ ընտանիքի ընկերը՝ Վալենտին Յուդաշկինը, որին Մարինան, ի դեպ, գրքի մի ամբողջ գլուխ է նվիրել։ Մոդելյերը ներկայացրել է ընկերուհու հարսանեկան զգեստի ստեղծման հուզիչ պատմությունն ու կատակել, որ իմպրովիզացիոն հարսանիքի ընթացքում կատարում է վկայի դերը։



© NEWS.am STYLE