«Ռումբ». Իննա Խոջամիրյանի գրավիչ ֆոտոշարքը

21:42   10 հունիսի, 2021

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր ֆոտոշարք ունի, որից մի քանի լուսանկար է հրապարակել իր էջում։

Ինստագրամում հրապարակված լուսանկարներում դերասանուհին սեւ գունի վերարկու է կրում, որը համադրել է երկարաճիտների հետ։ Դերասանուհին արձակել է մազերը, կրում է արեւային ակնոց։ «Վերջապես»,- սեւ-սպիտակ լուսանկարները մակագրել է Իննան, իսկ հետեւորդները շտապել են դրական խոսքեր գրել նրան․ «Կրակի կտոր», «ռումբ»։

Օերես տեղադրված կադրերում դերասանուհին ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր վերնաշապիկի հետ։ Իննան արձակել էր մազերը, լայնեզր գլխարկ ընտրել։ «Նվիրված եղիր»,- հրապարակումը մակագրել էր դերասանուհին, իսկ հետեւորդները դրական խոսքեր էին գրել նրան․ «Տարբերվող»։

Լուսանկարները՝ @tyom_akop



© NEWS.am STYLE