«Երկերեսանիության գագաթնակետ». Մանուկյանը Կիրկորովին «արգելել» է երգել Zivert-ի հետ երգչոհու լայքի պատճառով

19:02   10 հունիսի, 2021

Ֆիլիպի Կիրկորովի եւ Նատելյա Կրապիվինայի մասնակցությամբ «խորովածային» սկանդալի գլխավոր հերոսներից մեկը՝ Դավիթ Մանուկյանը, բուռն է արձագանքել նրան, թե ինչպես են աստղային գործընկերներն արտահայտվել հայտնիների լեզվակռվի մասին։

Ռուսական շոու-բիզնեսի մի մասն, ինչպես հայտնի է, աջակցել է Լոբոդայի նախկին պրոդյուսերի այն խոսքերին, որ Դավայի ու Կիրկորովի համարը «պանոպտիկում է» եւ որ Կովկասում նմաններին «մասնատում էին խորովածի համար»։ Նատելայի հրապարակումը դուր էր եկել նաեւ երգչուհի Zivert-ին։

Օլգա Բուզովայի նախկին սիրելիին՝ Դավիթ Մանուկյանին, զայրացրել է երգրուհու երկերեսանիությունը. Մանուկյանի խոսքով՝ «МУЗ-ТВ»-ի մրցանակաբաշխության ընթացքում ամեն ինչ հիանալի է եղել։ «Մենք լավ ծանոթներ, ընդհանուր ընկերներ ունենք։ Նա դեմքիս ասում է․ «Ամեն ինչ լավ է, արի լուսանկարվենք»։ «МУЗ-ТВ»-ի մրցանակաբաշխության ընթացքում լուսանկարվում է, սակայն հավանումով աջակցում է մեկնաբանությունը խորովածի մասին»,- գրել է բլոգերը։

«Верх лицемерия»: Манукян «запретил» Киркорову петь с Zivert из-за неправильных лайков

Մանուկյանն ընդգծել է, որ Zivert-ի պահվածքը երկերեսանիության գագաթնակետն է Կիրկորովին «արգելել» է այսուհետ համագործակցել երգչուհու հետ։ «Հույս ունեմ՝ դուք այլեւս համատեղ երգեր չեք ունենա մարդկանց հետ, որոնք գաղտնի աջակցում են արտահայտությունները, որ մեզ պետք է խորովածի ուղարկել։ Ընդ որում, դեմքին ժպտում են ասում, որ իրենց երաժշտությունը խորը իմաստ ունեն (հավանաբար, սերը տարբեր է լինում)»,- Instagram-յան էջի Stories բաժնում գրել է բլոգերը։

«Верх лицемерия»: Манукян «запретил» Киркорову петь с Zivert из-за неправильных лайков

Ավելի վաղ Կրապիվինայի եւ Կիրկորովի մասնակցությամբ սկանդալն իր շոուի ընթացքում մեկնաբանել է Իվան Ուրգանտը։

 



© NEWS.am STYLE