Լոբոդան արդարդացել է «Муз-ТВ»-ի մրցանակաբաշխության ընթացքում պլագիատի մեղադրանքների համար եւ հիշեցրել է Մարիամ Մագդաղենացու մասին

20:01   10 հունիսի, 2021

Երգչուհի Սվետլանա Լոբոդան արդադարացել է՝ արձագանքելով ելույթի ընթացքում պլագիատի մեղադրանքներին, որը ներկայացրել է «Муз-ТВ»-ի երաժշտական մրցանակաբաշխության ընթացքում։ Համարը նվիրված է Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիք» նկարում կանանց ներկայության թեմային, Instagram-յան էջում հայտարարել է երգչուհին։

Լոբոդայի խոսքով՝ դա Վինչիի կտավում կանանց ներկայացության խնդիրն «արդեն մի քանի դար հետաքրքրում է ամենահարցախույզ ուղեղներին»։ Երգչուհին հիշեցրել է, որ այդ թեմային գրքեր, թատերական բեմադրություններ եւ երաժշտական շոուներ են նվիրված։ Նա նաեւ նշել է, որ այդ «սրբազան թեման» իրենց ստեղծագործություններում բարձրացրել են գրող Բեն Բրաունը, ինչպես նաեւ երգչուհիներ Բեյոնսեն ու Արիանա Գրանդեն։

View this post on Instagram

A post shared by LOBODA (@lobodaofficial)

«Արդյոք որմնանկարի վրա պատկերվա՞ծ էր Մարիամ Մագդաղենացին։ Արդյոք նա Քրիստոսի կի՞նն էր։ Մենք երբեք չենք ստանա այս հարցերի միանշանակ պատասխանները»,- նշել է Լոբոդան։  Արտիստն ընդգծել է, որ իր ելույթում ներկայացվել է «չլուծված առեղծվածի» սեփական մեկնաբանությունը։

Ավելի վաղ էստրադային երգիչ Ֆիլիպ Կիրկորովը Լոբոդային մեղադրել էր պլագիատի համար։ Նա երգչուհու ելույթը համեմատել էր Բեյոնսեի համարի հետ՝ համադրելով նրանց նկարները։ Կիրկորովն այդ կերպ պատասխանել էր Լոբոդայի պրոդյուսերի՝ Նատելա Կրապիվինայի քննադատությանը, որին դուր չէր եկել երգչի ու Դավայի՝ Դավիթ Մանուկյանի համարը։ Կրապիվինան նշել էր, որ «նախկինում Կովկասում նմաններին մասնատում էին խորովածի համար»։ Կիրկորովի հետ սկանդալից հետո Կրապիվինան լուծել է պայմանագիրը երգչուհու հետ ու հայտարարել, որ չի ցանկանում առանչություն ունենալ շոու-բիզնեսին։



© NEWS.am STYLE