Պրիգոժինը քննադատել է կորոնավիրուսով հիվանդացած Т-Killah-ին՝ «Муз-ТВ» մրցանակաբաշխությանն այցելելու համար

23:04   10 հունիսի, 2021

Պրոդյուսերն ընդգծել է, որ դժվար է հստակ ասել, թե ում է հասցրել վարակել արտիստը։ Իոսիֆ Պրիգոժինը խոսել է նաեւ «Муз ТВ» մրցանակաբաշխության ստուգման մասին՝ միասեռականության քարոզչություն իրականացնելու համար։ «Ռոսկոմնադզորը» կվերլուծի միջոցառման եթերի ձայնագրությունները իրավապաշտպանների բողոքի պատճառով: Դանյա Միլոխինը միջոցառմանը ներկայացել էր կոստյումով, որն իրենից ներկայացնում էր զգեստի եւ տաբատի համադրություն։ Իգոր Սինյակը՝ սեւ զգեստով, իսկ Ֆիլիպ Կիրկորովը եւ Դավիթ Մանուկյանը՝ կիսամերկ տղամարդկանց հետ հարսանեկան կոստյումներով:

Возможно, это изображение (1 человек и текст «BELIEVE»)

Իոսիֆ Պրիգոժինը տեղի ունեցածը համարում է «մանկական չարաճճիությունների» արդյունք։ Պրոդյուսերը նշել է մեծահասակների մոտ բարոյականության անկումը, ովքեր խրախուսում են նման բաները: «Հրավիրում են գովազդի, մյուսներին նման բաներ են պարտադրում։ Դեգրադացվում ենք՝ փորձելով նմանակել արեւմտյան արժեքները, բայց խոսում ենք ՌԴ-ի նկատմամբ ոչ բարեկամական պետություններին դիմակայելու պատրաստակամության մասին», - նշել է Պրիգոժինը։

Նրա կարծիքով՝ ՌԴ-ում երիտասարդ բլոգերները կարող են հանճարեղ կերպով ոչնչացնել ազգային մշակութային կոդը։ Արդյունքում մեղավոր են մեծահասակները, որոնք թույլ են տալիս երեխաներին զբաղվել նման բաներով։



© NEWS.am STYLE