«Շատ սիրուն եւ ոճային». Աստղիկ Սաֆարյանի գրավիչ լուքը

19:41   10 հունիսի, 2021

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել, որում գրավիչ կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Աստղիկը նարնջագույն զգեստ է կրում, որը համադրել է ջինսե ժակետի հետ։ Ոճային երգչուհին զգեստի գույնի բարձրակրունկներ է ընտրել։ Աստղիկն արձակել է մազերն, նախընտրել է վառ դիմահարդարում։ Մեկնաբանությունների բաժնում հետեւորդները նրան դրական խոսքեր են գրել․ «Շատ սիրուն եւ ոճային»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Աստղիկը սեւ հագուստ էր կրում։ Երգչուհին արձակել էր մազերն ու նախապատվություն տվել բնական շպարին։ Նա խոշոր աքսեսուարներ էր ընտրել, լուսանկարը մեկնաբանված չէր։



© NEWS.am STYLE