«Կա մի մարդ, ում մասին խոսելիս երկկարծություն չի կարող լինել, նա միակն է, ու անփոխարինելի». Լիլիթ Մուրադյան

20:39   10 հունիսի, 2021

Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել՝ մեկնաբանություններում կիսվելով իր մտքերով։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Լիլիթը մայրիկի ու դստեր հետ է, իսկ մեկնաբանություններում գրել է․ «Կա մի մարդ, ում մասին խոսելիս երկկարծություն չի կարող լինել, նա միակն է, ու անփոխարինելի, նա մեր մաման է, վստահ բոլորիս մոտ էլ եղել է մի տարիք, երբ տարաձայնություններ ենք ունեցել, չենք գտել ընդհանուր լեզու, մտածել ենք, որ մեզ չի հասկանում, իսկ օրինակ մեր ընկերները մեզ լավ են հասկանում, ա՜խ ինչ միամիտ էինք, ո՞ւր են մեր այդ տասնյակ ընկերները...ամեն մեկն իր ճանապարով, իր կյանքով, ու միայն մաման է, միշտ մեր կողքին, միշտ սրտացավ։

Ծնող դառնալուց հետո, սերն ու կապվածությունը ավելի է ամրանում, մենք ամեն րոպե զգում ենք մեր մամայի կարիքը, օրական տասն անգամ զանգահարում ենք մեր փնթփնթոցներով, խնդրում ենք, որ գա հասնի, չէ որ մենք հոգնած ենք ու տանջված անգին խոսքեր... «մորս սրտի հետ աշխարհն եմ չափել, էլի մեծ էր այն, մեծ էր ու անգին...»»,- գրել է Լիլիթը։



© NEWS.am STYLE