Շողեր Թովմասյանի գայթակղիչ կերպարը

22:41   10 հունիսի, 2021

Դերասանուհի Շողեր Թովմասյանը, ով այժմ գտնվում է ԱՄՆ-ում, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով գայթակղիչ կերպարում։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում դերասանուհին կրում է կաշվե սեւ հագուստ․ համարձակ դեկոլտեով տոպ, մարմինն ընդգրկող տաբատ։ Նա կերպարը համադրել է ոճային գլխակապի հետ։ Դերասանուհին արձակել է մազերը, նախընտրել՝ նուրբ ու ընդգծված շպար։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել։

Նշենք, որ օրեր առաջ հրապարակված ընտանեկան լուսանկարում դերասանուհին պատկերված էր որդու հետ։ Նա կրում էր ջինսե կիսատաբատ, վարդագույն բլուզ, ոճային մարզակոշիկներ։ Նրա վարսերն արձակված էին, նվազագույն շպարով էր։ Հրապարակմանը կից Շողերը գրառում չէր կատարել։



© NEWS.am STYLE