«Անթերի»․ Թամարա Գեւորգյանը՝ քնքուշ կերպարում

23:34   10 հունիսի, 2021

Դերասանուհի Թամարա Գեւորգյանը, որը հայ հեռուստադիտողին առավել հայտնի է դարձել սերիալային կերպարներով, նոր լուսանկար է հրապարակել` ներկայացնելով ամառային հմայիչ կերպարը։

Instagram-ում հրապարակված կադրերում երիտասարդ դերասանուհին կրում է բաց երանգի հանդերձանք․ դեկոլտեով տոպ, եթերային կիսաշրջազգեստ, իսկ կերպարը համադրել է նույն գույնի գլխակապի հետ։ Թամարան մեղմ շպարով է, մազերն արձակված են։ Հրապարակմանը կից դերասանուհին գրել է․

«Ես գիտակցում եմ,

որ ոչինչ չեմ վերահսկում,

երբ ամբողջ աշխարհը հետաձգում եմ

քեզ տեսնելու համար,

Սեր իմ...»։

«Անթերի», «սիրուն», «խելացի», - մեկնաբանություններում գրել են նրա երկրպագուները։

Ավելի վաղ տեղադրված կադրերում երիտասարդ դերասանուհին ներկայացել էր ծաղկավոր պրինտով եթերային զգեստով։ Նա կերպարանք էր ընդունել գեղեցիկ ծաղիկների ֆոնին։ Հրապարակմանը կից Թամարան գրել էր․ «Ես փախչելու տեղ չունեմ`քո գրկից բացի...»։



© NEWS.am STYLE