Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունիսի 14-ից հունիսի 20-ը

09:00   13 հունիսի, 2021

ԽՈՅԵՐ

Սիրելին չի ցանկանա ձեզ երկար ժամանակով բաց թողնել, անգամ եթե դուք խիստ զգաք դրա կարիքը:

ՑԼԵՐ

Ձեր սիրելիին հեշտ չի լինի դիմել պատասխանատու ինչ-որ քայլի, որն արմատապես կփոխի ձեր հարաբերությունները:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Դուք կհասկանաք, որ մի ամբողջություն եք կազմում ձեր սիրելիի հետ, որը հնարավոր չէ մասնատել, անգամ եթե շատ մեծ ցանկություն լինի:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Դուք երկար կպարզաբանեք սիրելիի հետ, թե ով է մեղավոր այս կամ այն անհարթություններում, որոնք առկա են ձեր միջեւ:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Ձեր ներքին զգացողությունը կլինի շատ ավելի ուժեղ, քան երբեւէ եղել է: Անպայման օգտվեք այդ հանգամանքից:

ԿՈՒՅՍԵՐ

Կարծես թե ինչ-որ մեկը կուրորեն սիրահարված է ձեզ: Ձեր շուրջը նայեք եւ, ամենայն հավանականությամբ, կնկատեք նրան:

ԿՇԵՌՔՆԵՐ

Դուք չեք ցանկանա սիրելիի հետ համատեղ ապագայի մասին ծրագրեր կազմել: Ձեզ բավարարում է այն, ինչ այս պահին ձեզ հետ կատարվում է:

ԿԱՐԻճՆԵՐ

Ձեր սիրելիի համար ձեր պահվածքն անհասկանալի կլինի, սակայն նա չի ցանկանա պարզել դրա պատճառները, այլ պարզապես հետեւություններ կանի իր համար:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Մի ամաչեք սիրելիին ուշադրության նշաններ ցույց տալուց: Ժպտացեք, հետաքրքրվեք նրա գործերով, համբուրեք կամ գրկեք նրան:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Արժե սիրելիին անկեղծորեն պատմել այն ամենի մասին, ինչը ձեզ անհանգստացնում է կամ ուրախացնում: Ցանկացած կեղծիք նա կզգա միանգամից:

ՋՐՀՈՍՆԵՐ

Սիրելին կցանկանա ձեր առաջ պարծենալ իր ձեռքբերումներով: Անգամ եթե դուք նրա արածներում ոչ մի նշանակալի բան չեք տեսնում, փորձեք, այնուամենայնիվ, հիացմունք ձեւացնել:

ՁԿՆԵՐ

Մեծ է հավանականությունը, որ կսիրահարվեք ձեզանից տարիքով մեծ անձնավորության: Հնարավոր է, որ այդ սիրահարվածությունն արագ անցնի կամ էլ ավելի խորը արմատներ գցի: Ամեն դեպքում, արժե փորձել:



© NEWS.am STYLE