Համացանցում հրապարակվել է Պտախայի մասնակցությամբ «Եղբայրը 3» ֆիլմի թիզերը

11:38   11 հունիսի, 2021

«Եղբայրը» 90-ականների լեգենդար ֆիլմ է, որի գլխավոր դերում Սերգեյ Բոդրով կրտսերն է։ Այն թողարկվել է 1997թ․-ին եւ անմիջապես կուլտային է դարձել, իսկ Դանիլա Բագրովը՝ իր ժամանակի խորհրդանիշ։ 2000թ․-ին թողարկվել է «Բրատ 2» ժապավենը, որի գործողությունները զարգանում են Ամերիկայում։

21 տարի անց ռեժիսոր Ալեքսեյ Բալաբանովի ժապավենի երկրպագուներին անակնկալ է սպասվում։ Այս տարվա ապրիլի վերջին Տամբովում սկսվել են «Բրատ 3» ֆիլմի նկարահանումները։ Ֆիլմի շարունակության ռեժիսոր Վալերի Պերեվերզեւն է։ Ֆիլմի գործողությունները զարգանում են «ժամանակային աբստրակտ շրջանակներում»։ Սյուժեի կենտրոնում երկվորյակ եղյարներ են՝ գեներալ եւ հանցավոր խմբավորումներից մեկը ղեկավար։ Հերոսներից մեկին մարմնավորել է ռեփեր Պտախան։

Հունիսի 1-ից ռեժիսոր Ալեքսեյ Բալաբանովի ֆիլմը կարելի է դիտել Netflix-ում։ Հարթակն այն գնել է «СТВ» կինոընկերությունից։

 



© NEWS.am STYLE