Կարծել են, թե սեփական դստեր պապիկն է․ Մայքլ Դուգլասը պատմել է անհարմար իրավիճակի մասին

12:02   11 հունիսի, 2021

Հոլիվուդյան դերասան Մայքլ Դուգլասը պատմել է, որ իրեն սեփական 18-ամյա դստեր՝ Քերիսի պապիկն են համարել դպրոցական ավարտական երեկոյի ընթացքում։ Նա այդ մասին հայտնել է հեռուստահաղորդավարուհի Քելի Քլարքսոնի թոք-շոուի ընթացքում, որի մի հատված հրապարակվել է YouTube-ում։

«Դա հիանալի էր։ Ես դստերովս այնքան եմ հպարտանում»,- 76-ամյա արտիստը մեկնաբանել է դստեր՝ կրթական հաստատությունն ավարտելու փաստը։ Նա, սակայն, հավելել է, որ հանդիսավոր տրամադրությունը գրեթե փչացրել է մի անհարմար պահ։

«Քելի, պետք է ասեմ քեզ, մի փոքր տհաճ է, երբ դուրս են գալիս դռնից ու այլ ծնողներից լսում․ «Շնորհավորում եմ, պետք է, որ շատ ուրախ լինես թոռանդ համար»»,- ասել է օսկարակիր դերասանը։ Նա նշել է, որ չի վշտացել այդ արտահայտությունից, քանի որ հասկացել է, որ զրուցակիցն ընդամենը ցանկացել է սիրալիր թվալ։

Մայքլ Դուգլասն ու 51-ամյա դերասանուհի Քեթրին Զետա-Ջոնսն ամուսնացած են արդեն 20 տարի։ Աստղային զույգը երկու երեխա ունի՝ 21-ամյա որդին՝ Դիլանը եւ դուստրը՝ Քերիսը։



© NEWS.am STYLE