Էլեգանտ. Զարուհի Բաբայանի լուսանկարը

10:21   11 հունիսի, 2021

Երգչուհի Զարուհի Բաբայանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր դասական կերպարը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում երգչուհին վարդագույն հագուստ է կրում։ Զարուհին արձակել է մազերն ու վառ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել են բարձրակրունկները։ Հրապարակումը մեկնաբանված չէ։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին սպորտային կերպարում էր։ Նա սեւ հագուստ էր ընտրել, որը համադրել էր սպորտային կոշիկների հետ։ Երգչուհին հավաքել էր մազերն ու շպարված չէր։ «Եթե ճանապարհդ անցնում է Սեւանա լճի կողքով, կանգառը պարտադիր է»,- հրապարակումը մակագրել էր երգչուհին։



© NEWS.am STYLE