11:16 11 հունիսի, 2021Դերասանուհի Սոֆյա Պողոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում դերասանուհին, որը սպասում է առաջնեկի ծնունդին, պուտավոր զգեստ է կրում։ Աշոտ Տեր-Մաթեւոսյանի կինը հավաքել է մազերը, գլխազարդ ընտրել։ Սոֆյայի ձեռքին գեղեցիկ փունջ է։ Մեկնաբանություններում ապագա մայրիկը նշել է, որ լուսանկարի հեղինակը դերասանուհի Մարիամ Ադամյանն է։

Դերասանուհին ընտանիքում սպասվող համալրման մասին հայտնել է հունիսի 1-ին։ Կադրերում Սոֆյան եւ Աշոտը պատկերված էին բնության գրկում։ «Թող, որ բոլոր բալիկները լինեն առողջ ու երջանիկ։ Շնորհավոր հունիսի 1», - գրել էր Սոֆյան։