Լիլուի դուստրը 7 ամսական է․ երգչուհին ջերմ լուսանկար է հրապարակել

13:11   11 հունիսի, 2021

Լիլուի դուստրը յոթ ամսական է դարձել, ինչի առիթով երգչուհին ընտանեկան ջերմ լուսանկարներ է հրապարակել։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին պատկերված է ամուսնու եւ դստեր հետ, որին զույգը տվել է Մարիա անունը։ «Շնորհավոր յոթ ամսական, Մարիա»,- մեկնաբանությունների հատվածում գրել է երգչուհին, իսկ հետեւորդները փոքրիկին բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել։

Օրերս տեղադրված կադրերում երգչուհին սպիտակ հագուստով էր՝ լայնեզր տաբատ, ժանեկավոր բլուզ, բարձրակրունկներ։ Լիլուն հավաքել էր մազերը, երեկոյան շպարով էր։ Կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները։ Երկու երեխաների մայրիկը հրապարակմանը կից գրառում չէր կատարել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր էին գրել նրան․ «Հիասքանչ», «սիրուն», «հմայիչ», «կանացի ու էլեգանտ»։



© NEWS.am STYLE