Ընտանեկան կադրեր. Մարտան՝ որդու հետ

17:14   11 հունիսի, 2021

Երգչուհի Մարտան ընտանեկան ջերմ լուսանկարներ է հրապարակել։

Ինստագրամում տեղադրված կադրերում Մարտան պատկերված է որդու՝ Նեոյի հետ։ Երիտասարդ մայրիկը ջերմ գրկել է նրան։ Մարտան, ինչպես միշտ, ոճային կերպարում է․ նա բաց գույնի կիստաբատ է կրում եւ բլուզ, որոնք համադրել է սպորտային կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացրել են վզնոցներն ու վառ շպարը։

Օրեր առաջ հրապարակված կադրերում երգչուհին վառ պրինտով շապիկ էր կրում եւ վերնաշապիկ։ Երգչուհին արձակել էր մազերն ու նախընտրել էր վառ շպար․ շուրթերն ընդգծված էր կարմիր շրթներկով։ Կերպարն ամբողջացնում էր ամառային վառ ակնոցը։ Հետեւորդները նրան դրական խոսքեր էին գրել․ «Սիրուն մայրիկ»։



© NEWS.am STYLE