«Երբ բղավում է հոգին». Լիլիթ Բասյանի ամառային կերպարը

18:16   11 հունիսի, 2021

Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում մեղմ կերպարում է։

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարներն արվել են գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Լիլիթը բաց գույնի սպորտային հագուստ է կրում, արձակել է ուղիղ հարդարված մազերը։  Երիտասարդ մայրիկը նախապատվություն է տվել բնական շպարին, իսկ մեկնաբանությունների հատվածում հրապարակել է իր հեղինակած բանաստեղծությունը։ «Բնաստեղծությունը գրված է իմ կողմից, երբ բղավում է հոգին, գրիչն ու տետրը ձեռքումս են»,- գրել է նա։

Ավելի վաղ Լիլիթը պատասխանել էր հետեւորդների հարցերին, որոնք չէին շրջանցել անձնական կյանքն ու հետաքրքրվել էին, թե ինչպես ամուսնալուծությունից հետո վերագտնել ինքդ քեզ ու նոր կյանք սկսել։ «Դուք մի կյանք ունեք, ոչ ոք չի վերադարձնի ձեր ժամանակը, առողջությունը, երիտասարդությունը։ Մի փոքր էգոիստ եղեք, մտածեք ձեր մասին ու գնահատեք ձեզ։ Եվ այդ դեպքում ամեն ինչ իր հաջորդականությամբ կընթանա, եւ դուք կգտնեք ձեր նոր տարբերակին»,- գրել էր Լիլիթը։



© NEWS.am STYLE