Ինչ է մտածում Իրինա Շեյքի նախկին սիրելի Բրեդլի Քուփերը մոդելի եւ Քանյե Ուեսթի սիրավեպի մասին

15:39   11 հունիսի, 2021

Իրինա Շեյքին հանգստի ընթացքում Քանյե Ուեսթի հետ լուսանկարելուց հետո, թվում է՝ ամբողջ աշխարհը քննարկում է նրանց հնարավոր սիրավեպը։

Եվ մինչ զույգը չի շտապում հաստատել հարաբերությունների մասին լուրերը, իսկ Քիմ Քարդաշյանն, ըստ լուրերի, ընդունել է նախկին ամուսնու նոր սիրելիին, երկրպագուներին հետաքրքիր է, թե ինչ է այդ մասին մտածում Բրեդլի Քուփերը։ Դերասանը ռուս մոդելի հետ հարաբերություններ է ունեցել 2015թ․-ից։ 2017թ․-ի մարտին ծնվել է նրանց դուստրը՝ Լեան։ Սակայն արդեն 2019թ․-ի հունիսին հայտնի է դարձել, որ զույգը բաժանվել է։  

Քուփերին մոտ կանգնած աղբյուրը նրա արձագանքի մասին հայտնել է In Touch-ին․ «Ժամանակի հարց է, թե երբ ամբողջ աղմուկը կտարածվի նրանց դստեր՝ Լեայի կյանքի վրա։ Բրեդլին պաշտպանում է դստերը։ Նա հույս ունի, որ Շեյքի սիրավեպի Քանյե Ուեսթի հետ արագորեն կմարի հանուն իրենց փոքրիկի»։

Թեեւ Իրինայի եւ Բրեդլիի բաժանման պատճառը հայտնի չէ, շատերը ենթադրում են, որ դերասանը կարող էր զգացմունքներ ունենալ Լեդի Գագայի հանդեպ 2018թ․-ի «Աստղը ծնվեց» ֆիլմի նկարահանումների ընթացքում։

Աղբյուրը՝ Peopletalk

Լուսանկարները՝ Getty Images



© NEWS.am STYLE