Նարգիզն իր կարիերայի մասին անսպասելի հայտարարություն է արել

19:53   11 հունիսի, 2021

Երգչուհի Նարգիզը բողոքել է, որ մշտապես բուլինգի է ենթարկվում լրագրողների կողմից։ Նրան վիրավորում են հանրային անձինք եւ «փորձում են փակել թթվածինը»։

«ԶԼՄ-ներից կողմից ինձ մշտապես բուլինգի ենթարկելու, ամեն կերպ իմ թթվածինը փակելու, մինչեւ անգամ ինձ շոու-բիզնեսից եւ երկրից վտարելու առնչությամբ ես որոշել եմ․․․»,- ասել է երգչուհին ու կանգ առել։ Այդ պահին կադրում է հայտնվել ռուս հայտնի պրոդյուսեր Վիկտոր Դրոբիշը։ Նրանք միասին են եզրափակել արտիստի միտքը։ Մասնավորապես, «գրոծի ծողն են ուղարկել» բոլոր չարակամներին ու նշել, որ Նարգիզը մնում է բեմում։ Արդեն հունիսի 11-ին նա կներկայացնի առաջին համատեղ երգը Դրոբիշի հետ։

Նրանք սկսել են համագործակցել դեռ 2020թ․-ի մարտին․ այդ ժամանակ պայմանագիր է ստորագրվել, սակայն առաջին երգը միայն հիմա կթողակվի։

View this post on Instagram

A post shared by NARGIZ (@nargizzakirova_official)

Նախկինում արտիստը վիճել է պրոդյուսերի՝ Մաքսիմ Ֆադեեւի հետ։ 2019թ․-ին պայմանագրի չեղարկման պատճառով փոխադարձ մեղադրանքների ֆոնին արտիստին զրկել են բոլոր երգերից, որոնք ձայնագրվել են Ֆադեեւի պրոդյուսերական ընկերությունում։

2021թ․-ի ապրիլին Նարգիզ Զակիրովան դիմել է իրավապահներին՝ բողոքելով, որ որոշ մարդիկ իր մասին սոցիալական ցանցերում ոչ հավաստի տեղեկություններ են տարածում։ Խոսքն «Ինստագրամ» սոցիալական ցանցում հրապարակման մասին է, որն արվել է դեռ 2019թ․-ին։ Երբ երգչուհին ոստիկանություն է դիմել, հարուցվել է քրեական գործ։ Արտիստը պնդում էր, որ չարակամներն իրականությանը չհամապատասխանող եւ ակնհայտ սուտ տեղեկություններ են տարածում իր մասին՝ զրպարտելով իրեն։ Փորձաքննությունը հաստատել է, որ սոցիալական ցանցում արված հրապարակումը բացասաբար է գնահատում երգչուհուն։



© NEWS.am STYLE