Կիրկորովը գեղեցիկ լուսանկարի համար «կտրել է» որովայնը

23:39   11 հունիսի, 2021

Ռուսական էստրադայի երգիչ Ֆիլիպ Կիրկորովն Instagram-ի իր էջում լուսանկար է տեղադրել, որտեղ նա կանգնած է Դուբայի լողափին, իսկ ետեւի ֆոնին երեւում է Բուրջ էլ Արաբ հյուրանոցը: Լուսանկարում 54-ամյա արտիստը մարզված կազմվածքով է եւ թեթեւ արեւայրուքով։

«Դեռ տաքանում ենք։ Երեկոյան՝ տաք statement», - լուսանկարն այսպես է մակագրել Կիրկորովը։

Երկու օրվա ընթացքում լուսանկարն ավելի քան 160 հազար լայք է հավաքել։ Երգիչը հաճոյախոսություններ է ստացել ոչ միայն երկրպագուներից, այլեւ հայտնի մարդկանցից։ Երգահան Իգոր Կրուտոյը երգչին անվանել է «Տարզան», իսկ դերասանուհի Էվելինա Բլեդանսը գրել է. «գեղեցիկ կազմվածք»։

Սակայն, showbiz_police-ի Instagram-օգտահաշվում հայտնվել է մի տեսագրություն, որը նկարահանել է զբոսաշրջիկը, որում նա զարմանում է՝ տեսնելով հայտնի արտիստին։ Կադրերում Ֆիլիպ Կիրկորովն արդեն բոլորովին այլ տեսք ունի. երեւում է նրա մեծ որովայնը, իսկ ձեռքերն ավելի բարակ տեսք ունեն, քան լուսանկարում է։ Նրա գլխին սրբիչ է:

Որոշ օգտատերեր նույնիսկ սկսել են կասկածել, թե արդյոք հոլովակում Կիրկորովն է։

«Այս սա փոր է», «Հանգստացեք, նա է։ Մտեք նրա էջ։ Նույնշորտերով լուսանկար կա, իսկ կազմվածքը շտկած է», «Չաղլիկ է», «Իր էջի լուսանկարում որովայնը չկա»։

Ավելիվաղ Լոբադայի պրոդյուսերը վիրավորել էր Կիրկորովին եւ ընդմիշտ հեռացել է շոու բիզնեսից։



© NEWS.am STYLE