Ճերմակած մազեր, գիրացած ու կնճիռներով․ ի՞նչ է պատահել «Не родись красивой» սերիալի աստղ Նելլի Ուվարովայի հետ

10:12   12 հունիսի, 2021

Դերասանուհի Նելլի Ուվարովան, որը հայտնի է դարձել «Не родись красивой» սերիալից, հյուրընկալվել է «Вечерний Ургант» հաղորդմանը։ Հանդիսատեսը հաճելիորեն զարմացել է 2005 թվականի սերիալի աստղի ներկայությունից, բայց նրանց ուշադրությունը կենտրոնացել է ոչ թե հաղորդավարների եւ հյուրերի շփման վրա, այլ դերասանուհու արտաքին տեսքի, որը հաղորդման YouTube-յան բաժանորդների կարծիքով, չափազանց ծերացել է, գիրացել եւ «չգիտես ինչու մազերը ներկել է սպիտակ»։

Շատերը նույնիսկ 41-ամյա արտիստուհուն փարթամ կազմվածքի եւ լայն հագուստի պատճառով հղիություն են վերագրել, սակայն Նելլին հնարավոր հետաքրքիր կարգավիճակի մասին խոսակցությունները որոշել է թողնել առանց մեկնաբանությունների։ «Ուվարովան պարզապես անճանաչելի է դարձել։ Որքան է մարդուն փոխում ավելորդ քաշը», «նա կրկին հղի՞ է», «կարծում եմ՝ Նելլին այն եզակի կանանցից է, ում սազում է թմբլիկությունը։ Նա էլ ավելի հրապուրիչ է դարձել», - համացանցի օգտատերերի խոսքերը մեջբերում է «СтарХит»-ը։ Հիշեցնենք, որ հայտնի դերասանուհին եւ դերասան Ալեքսանդր Գրիշինն ունեն երկու երեխա։ Սիրելի ամուսնու հետ նա աշխատում է նախագծերի վրա։



© NEWS.am STYLE