Դավան գումար է վաստակել Լոբոդայի նախկին պրոդյուսերի կողմից նրան խորոված անելու կոչի շնորհիվ

22:11   11 հունիսի, 2021

Բլոգեր եւ ռեփեր Դավիթ Մանուկյանն ի շնորհիվ Լոբոդայի նախկին պրոդյուսեր Նատելա Կրապիվինայի հետ սկանդալի, որը կոչ էր արել նրան մասնատել խորոված անելու համար, կարողացել է գումար վաստակել։

28-ամյա արտիստն իր Instagram-ում հայտնվել է գովազդային հոլովակում, որում նա խորոված է պատրաստում՝ հայտնի ընկերություններից մեկի մսով։ Ընդ որում, լրագրողը հարցեր է տալիս «խորովածի չեմպիոնին», որպեսզի բացահայտնի «գաղտնի տեխնիկան»։

Հետեւորդները տեսանյութում հղում  են նկատել Նատելա Կրապիվինայի հետ սկանդալին․

«Ֆիլիպը ձեզ հե՞տ է», «Շները հաչում են, քարավանը գնում է։ Միայն առաջ», «Դավա, դու ամենալավն ես, ուշադրություն մի դարձրու հեկթերների վրա։ Դու լավագույնն ես, մենք՝ ֆան էջերս, քեզ ամեն հարցում աջակցում ենք։ Սիրում ենք քեզ», «Բրավո, այս ամենից գովազդ էլ նկարեցիր եւ գումար վաստակեցիր»։

Ավելի վաղ Նատելա Կրապիվինան МУЗ-ТВ մրցանակաբաշխությունը տգետների կրկես է անվանել եւ շատ կոպիտ անդրադարձել է Ֆիլիպ Կիրկորովին եւ Մանուկյանին։

«Պանոպտիկում։ Նախկինում Կովկասում նմաններին մասնատում էին խորովածի համար», - հայտարարել է նա։

Ավելի ուշ պրոդյուսերը հայտարարել էր, որ այդ օրվանից այլեւս չի համագործակցում Սվետլանա Լոբոդայի հետ: «Խորովածի» մասին կշտամբող խոսքերը վրդովեցրել էին Ֆիլիպ Կիրկորովին, որը պատասխան տեսանյութ էր ձայնագրել։

Այսքանով սկանդալը չի մարել։ Լոբոդայի նախկին պրոդյուսերը կոշտ պատասխան է տվել արտիստին։



© NEWS.am STYLE