«Հին քաղաքի վեհությունը». Յուլյա Ֆինկի ոճային կերպարը

21:42   11 հունիսի, 2021

Դերասանուհի Յուլյա Ֆինկը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ոճային կերպարում։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում դերասանուհին զոլավոր տաբատ է կրում, որը համադրել է բաց գույնի շապիկի եւ ջինսե ժակետի հետ։ Երիտասարդ մայրիկը սպորտային կոշիկներով է, կերպարն ամբողջական է դարձրել աքսեսուարների՝ գոտու, լայնեզր գլխարկի եւ արեւային ակնոցի օգնությամբ։ «Հին քաղաքի վեհությունը...»,- հրապարակումը մակագրել է նա։

Ավելի վաղ Յուլյան ընտանեկան լուսանկար էր հրապարակել։ Նա կադրում պատկերված էր ամուսնու՝ հաղորդավար Արտյոմ Կարապետյանի եւ իրենց որդիների հետ։ «Ամեն օր մեծացող երջանկություն»,- մեկնաբանություններում գրել էր երիտասարդ մայրիկը, իսկ հետեւորդները դրական խոսքեր էին ուղղել նրանց։



© NEWS.am STYLE