«Միշտ փայլում ես». Սրբուկի գրավիչ լուքը

20:51   11 հունիսի, 2021

Երգչուհի Սրբուկը նոր լուսանկար է հրապարակել ու արժանացել հետեւորդների հաճոյախոսություններին։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Սրբուկը ջինսե տաբատ է կրում, որը համադրել է սպիտակ տոպի հետ։ Երգչուհին բարձրակրունկներ է ընտրել, արձակել մազերը։ Կերպարն ամբողջացրել է բնական դիմահարդարումը։ Հետեւորդները երգչուհուն դրական խոսքեր են գրել. «Միշտ փայլում ես»։

Օրերս հրապարակված կադրերում «Եվրատեսիլ 2019» երգի մրցույթում Հայաստանը ներկայացրած երգչուհին եթերային զգեստ էր կրում ու արձակել է րմազերը։ Սրբուկը հրապարակումը չէր մեկնաբանել, սակայն նրա հետեւորդները գնահատել էին այն՝ նշելով, որ երգչուհին շատ գեղեցիկ է։



© NEWS.am STYLE