Հմայիչ․ Լուսինե Թովմասյանի լուսանկարը

19:13   11 հունիսի, 2021

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ ու նուրբ կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Լուիսնեն սպիտակ տոպ է կրում եւ տաբատ։ Գեղեցկուհի մայրիկը հավաքել է մազերը, նախընտրել բնական դիմահարդարում։ Կերպարն ամբողջացնում են նուրբ ականջօղերը։ «Փոքրիկ սպիտակ պահ»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում պատկերված էին Լուսինեի որդին ու ամուսինը։ «Թե՛ մայրիկի եւ թե՛ հայրիկի տված սերն ու քնքշանքն առանձնատուկ դեր են խաղում երեխայի զարգացման եւ հոգեբանության վրա: Ինչպես նաև հայրիկի հետ շփումն ու նրա օգնությունն երեխային լավ ազդեցություն է ունենում երեխայի դաստիարակության վրա»,- մեկնաբանությունների հատվածում գրել էր երիտասարդ մայրիկը։



© NEWS.am STYLE