Չեն կարողանում դերասան գտնել․ ի՞նչ կլինի արքայազն Հարիի հետ «Թագը» սերիալի նոր եթերաշրջանում

11:12   12 հունիսի, 2021

«Թագը» սերիալի ցուցադրությունը հաջողությամբ տեղի է ունեցել Netflix հարթակում։ Իսկ վերջին սեզոնը քննարկումների փոթորիկ է առաջացրել ոչ միայն հանդիսատեսի շրջանում, այլեւ թագավորական ընտանիքի ներսում։ Միապետներին դուր չի եկել, թե ինչպես են սերիալի ստեղծողները ներկայացրել արքայադուստր Դիանայի պատմությունը։ Նախագծի նոր սեզոնի հանդեպ հետաքրքրությունը միայն աճում է, առաջիկա սերիաներում պետք է հայտնվեն գահի ժառանգները՝ արքայազն Ուիլյամը եւ արքայազն Հարին:

Եվ, եթե Քեմբրիջի դուքսի դերի հետ կապված ամեն ինչ համեմատաբար պարզ է, ապա Հարիի դերի համար դերասանի որոնումները իսկական մղձավանջ են դարձել շոուրաններների համար։ Սերիալի ստեղծողները բողոքում են կրակագույն մազերով դերասան երեխաների բացակայությունից: Փաստն այն է, որ հաջորդ եթերաշրջանում կցուցադրվի 90-ականների ժամանակաշրջանը, որտեղ լեդի Դիի կրտսեր որդին կներկայանա 6-ից 13 տարեկան հասակում։

Աղբյուրը The Sun-ի հետ կիսվել է ռեժիսորների պահանջներով, որոնք վերաբերում են դերասանների եւ կերպարների համապատասխանությանը։ «Ղեկավարները աներեւակայելի բարձր չափանիշներ ունեն, երբ խոսքը վերաբերում է այն դերասաններին, որոնց նրանք վարձում են։ Այնպես որ, ցանկացած մեկը, ով ցանկանում է դառնալ դերասանական կազմի մի մասն արդեն պետք է անցնի քասթինգ։ Երիտասարդ Հարիի դերի հետ կապված ստեղծողները նույնպես չեն ցանկանում վրիպել»։

«Պարզվեց, որ դա աներեւակայելի բարդ է, բայց նրանք ցանկանում են ամեն գնով ընտրել համապատասխան դերասան եւ պատրաստ են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի նա համապատասխան տեսք ունենան», - «Թագը» սերիալի հեղինակների խոսքը փոխանցում է The Sun-ի աղբյուրը: Ստուդիայում նույնիսկ դիտարկում են երեխայի մազերը ներկելը, որպեսզի նա հնարավորինս նման լինի դեռահաս Հարիին։

Աղբյուրը՝ PeopleTalk

Լուսանկարը՝ GettyImages, WireImage



© NEWS.am STYLE