«Մատանիների տիրակալի» մոտիվներով անիմե կնկարահանվի

20:09   12 հունիսի, 2021

Բրիտանացի գրող Ջոն Ռոնալդ Ռուել Տոլկինի «Մատանիների տիրակալը» ֆենթեզի սագայի մոտիվներով լիամետրաժ անիմե-մուլտֆիլմ կնկարահանվի: Այս մասին հայտնում է Deadline-ը։

Նախագիծը ստացել է «Ռոհիրիմի պատերազմը» անվանումը։ Կինոնկարի սյուժեն կպատմի Հելմ Մոլոտորուկի մասին, որը պետություններից մեկի՝ Միջերկրական Ռոհանի թագավորն է: Նշվում է, որ ներկա պահին դերասանների քասթինգ է ընթանում, որոնք կհնչունավորեն կերպարներին։

Անիմեի ռեժիսորը կլինի գիտաֆանտաստիկ մանգայի «Ուրվականը զրահներում» Էկրանավորումների ստեղծող, ճապոնացի անիմատոր Քենջի Կամիյաման: Նոր մուլտֆիլմի մասին այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։

Աղբյուրը՝ Lenta.ru



© NEWS.am STYLE