Նեղ գոտկատեղ, սլացիկ կազմվածք․ Անահիտ Սիմոնյանի ոճային կերպարը

10:43   12 հունիսի, 2021

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է առօրյա եւ հմայիչ կերպարում։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրում երգչուհին կրում է սպիտակ տոպ, մուգ երանգի ջինսե տաբատ, ինչն էլ հարողությամբ համադրել է իր սեփական ապրանքանիշի գլխակապի հետ։ Անահիտ Սիմոնյանի վարսերն արձակված են, մեղմ շպարով է։ Կերպարն ամբողջացնում է արեւային նորաձեւ ակնոցը։ Հրապարակմանը կից նրա երկրպագուները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են կատարել։

Ավելի վաղ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Անահիտ Սիմոնյանն անդրադառնալով երաժշտական  նորություններին ասել էր․

«Ունեմ նոր երգեր, փակագծերը դեռեւս չեմ բացի, բայց շուտով դրանք էլ կներկայացնեմ իմ հանդիսատեսին: Դեռ չեմ կողմնորոշվել, թե որ երգը կունենա տեսահոլովակ, բայց պարբերաբար ինձանից կտեսնեք նորություններ:Հիշեցնենք,, որ օրերս՝ երկար դադարից հետո նա թողարկել է նոր տեսահոլովակ։

 



© NEWS.am STYLE