«Միքայելը մեծ մարդու հայացք ունի, պատահական չէ...»․ Լիլիթ Մուրադյանի եւ որդու ջերմ լուսանկարը

11:49   12 հունիսի, 2021

Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը նոր ընտանեկան լուսանկար է հրապարակել, որում պատկերված է որդու՝ փոքրիկ Միքայելի հետ։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Լիլիթը ջերմ գրկել է ամիսներ առաջ լույս աշխարհ եկած որդուն։ Հաղորդավարուհին կրում է գունավոր վերնաշապիկ։ Նրա ուղիղ հարդարված մազերն արձակված են, նուրբ շպարով է։ Լիլիթի կերպարն ամբողջացնում են արեւային ակնոցն ու ոճային աքսեսուարը։ Հրապարակմանը կից երկու երեխաների երիտասարդ մայրիկը գրել է․ «Միքայելը մեծ մարդու հայացք ունի, պատահական չէ...»։

Օրեր առաջ Լիլիթը գրել էր․ «Կա մի մարդ, ում մասին խոսելիս երկկարծություն չի կարող լինել, նա միակն է, ու անփոխարինելի, նա մեր մաման է, վստահ բոլորիս մոտ էլ եղել է մի տարիք, երբ տարաձայնություններ ենք ունեցել, չենք գտել ընդհանուր լեզու, մտածել ենք, որ մեզ չի հասկանում, իսկ օրինակ մեր ընկերները մեզ լավ են հասկանում, ա՜խ ինչ միամիտ էինք, ո՞ւր են մեր այդ տասնյակ ընկերները...ամեն մեկն իր ճանապարով, իր կյանքով, ու միայն մաման է, միշտ մեր կողքին, միշտ սրտացավ։

Ծնող դառնալուց հետո, սերն ու կապվածությունը ավելի է ամրանում, մենք ամեն րոպե զգում ենք մեր մամայի կարիքը, օրական տասն անգամ զանգահարում ենք մեր փնթփնթոցներով, խնդրում ենք, որ գա հասնի, չէ որ մենք հոգնած ենք ու տանջված անգին խոսքեր... «մորս սրտի հետ աշխարհն եմ չափել, էլի մեծ էր այն, մեծ էր ու անգին...»»։



© NEWS.am STYLE