«Իմ կես, օրհնված լինի ծնունդդ»․ Ալինա Մարտիրոսյանի շնորհավորանքն ամուսնուն

12:32   12 հունիսի, 2021

Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանն արխիվային լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու՝ նկարիչ Կարեն Արայանի հետ։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրը զույգի հարսանեկան խնջույքից է։ Ալինան հարսանեկան զգեստով է, գեղեցիկ սանրվածքով։ Նա ջերմ գրկել է ամուսնուն եւ համբուրում է նրան։ Հրապարակմանը կից դերասանուհին շնորհավորել է ամուսնու ծննդյան օրը՝ գրելով․ «Իմ կես, օրհնված լինի ծնունդդ, թող մեր բոլոր բարի նպատակները կատարվեն Աստծո կամոք ու օգնությամբ: Եվ թող, որ քո սրտի ամենանվիրական երազանքը, որը վերափոխեցիր նպատակի կատարվի եւ Հայքը վերադառնա Հայերին»։

Օրերս տեղադրված կադրերում պատկերված էին դերասանուհին ու նրա ամուսինը՝ Կարեն Արայանը։ Զույգը, որը դասական կերպարում էր, մեղմ գրկախառնված էր։ Հրապարակումը մեկնաբանված չէր, սակայն հետեւորդները դրական խոսքեր էին գրել։



© NEWS.am STYLE