«Ատրճանակի սպառնալիքով կանչել է ննջարան». Ստիվեն Սիգալն անսովոր կերպով խաբել է կանանց

15:16   12 հունիսի, 2021

Մայիսին 55-ամյա դերասանուհի Ջուլիաննա Մարգուլիսը թողարկել է Sunshine Girl: Unexpected Life հուշերը: Կինոաստղի ճանապարհին հանդիպածների թվում հատուկ եւ աննախանձելի տեղ է զբաղեցնում 69-ամյա Սթիվեն Սիգալը։

Վերջերս դերասանուհի Դրյու Բերիմորի թոք-շոուի ժամանակ Ջուլիաննա Մարգուլիսը պատմել է 30-ամյա վաղեմության տհաճ դրվագի մասին։ 1989 թվականին նա աշխատել է որպես մատուցողուհի եւ քասթինգ է անցել իր՝ «Հանուն արդարության» դեբյուտային ֆիլմի համար։ Ֆիլմի պրոդյուսերն ու գլխավոր դերակատարը Սթիվեն Սիգալն էր։

Նա սկսնակ դերասանուհուն ուշ գիշերով հրավիրել է հյուրանոցի համար՝ «փորձի»։ Ջուլիաննան պետք է մարմնավորեր մարմնավաճառի, եւ Սիգալը, կարծես, որոշել է աղջկան լիարժեք փորձել դերի համար։

- Ես անհանգիստ էի, քանի որ հանդիպումը նշանակված էր գիշերվա ժամը 1-ին։ Առավել եւս, ես ապրում էի Բրուքլինում, եւ պետք է գնայի Մանհեթեն, բայց տաքսու գումար չկար», - հիշում է Մարգուլիսը։ - 23 տարեկան էի եւ նոր էի պատրաստվում նկարահանվել կինոյում, իսկ ինձ հրավիրեց պրոդյուսերը, ում ասիստենտը խոստացել էր վճարել ճանապարհածախսը, դրա համար էլ ես գնացի։

Փորձերը սկսվել են այն բանից, որ նա հանկարծ բարձի տակից հանել է ատրճանակը եւ ուղղել աղջկա վրա։

- Դա վախեցնող պահ էր։ Ես մարտաֆիլմերի աստղի հյուրանոցային համարում եմ, որը ատրճանակով սպառնում է ինձ, իսկ ես նախկինում երբեք զենք չեմ տեսել։ Եվ ոչ ոք չգիտեր, թե ուր եմ գնացել, - դողացող ձայնով պատմել է Ջուլիաննան։ - Նա խնդրեց ինձ գնալ ննջասենյակ, քանի որ նա հոգնած էր, եւ առաջարկեց «կարդալ» ափս: Նա մի կողմ դրեց ատրճանակը, ապա հայտարարեց, որ նա բուժակ է։ Հավելեց, որ  թույլ երիկամներ ունեմ։ Իսկ ես այդ ժամանակ մտածեցի․ «Միթե սա աշխատում է կանանց հետ»։

Սիգալը հյուրին խոստացել է օգնել երիկամների խնդրի հետ կապված, սակայն աղջիկը հրաժարվել է եւ տաքսու գումար խնդրել։ Ստիվենը հարյուր դոլար է տվել, Ջուլիաննան մանրը չի վերադարձել։

Աղբյուրը՝ Экспресс газета

Լուսանկարը՝ GettyImages



© NEWS.am STYLE