Աննա Սեդոկովան հայտարարել է, որ հոգում է երիտասարդ ամուսնու բոլոր ծախսերը

17:37   12 հունիսի, 2021

Անցյալ տարի Աննա Սեդոկովան ամուսնացավ բասկետբոլիստ Յանիս Տիմմայի հետ: Երկրպագուները վստահ էին, որ արտիստուհին ջեք-փոթ է շահել, քանի որ պայմանագրով նրա ամուսինը՝ «Խիմկի» ակումբի խաղացողը, տարեկան ստանում է մոտ մեկ միլիոն դոլար: Սակայն նորապսակների ֆինանսական վիճակը այնքան էլ լավ չէր։ YouTube-յան «Ночной контакт» շոուի եթերում 38-ամյա Սեդոկովան ակնարկել է, որ իր 28-ամյա ամուսինն արդեն մեկ տարի նստած է առանց աշխատավարձի եւ ինքն է հոգում նրա ծախսերը։

Շոուի հաղորդավարը հարցրել է «ՎԻԱ Գրա» խմբի նախկին մեներգչուհուն՝ ճիշտ է, որ նա է հոգում ամուսնու ծախսերը։

- Երբ դուք ամուսնանում եք, պետք է հասկանաք, որ եթե մեկ տարի աշխատավարձ չվճարեն նրան, միեւնույն է, դուք հետ միասին կլինեք։ Դուք պարզապես պետք է սիրեք նրան առանց աշխատավարձի», - խոստովանել է Սեդոկովան:

Աննան պատմել է, որ իր ամուսինն արդեն նոր պայմանագիր է կնքել, սակայն նա դեռ չի կարողանում հրապարակել դրա մասին տեղեկատվությունը: Արտիստուհին միայն հստակեցրել է, որ նոր ակումբը Ռուսաստանում չէ։

Այն մասին, որ «Խիմկի» բասկետբոլային ակումբը ֆինանսական խնդիրներ ունի, հայտնի է դարձել 2021 թվականին։

Աղբյուրը՝ Kp



© NEWS.am STYLE