Եվա Բաղդասարյանը՝ երեկոյան շքեղ կերպարում

14:36   12 հունիսի, 2021

Դերասանուհի Եվա Բաղդասարյանը, ով այս շրջանում նկարահանվում է «Օջախի երգը» հեռուստասերիալում, նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է երեկոյան շքեղ կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին կրում է  համարձակ դեկոլտեով, բալագույն երեկոյան զգեստ։ Եվայի ալիքավոր հարդարված մազերն արձակված են, ընդգծված շպարով է։ Հրապարակումը Եվան չի մակագրել։

Ավելի վաղ դերասանուհին նշել էր, որ արդեն մի քանի ամիս է՝ սիրտը զբաղված է։ Եվան բացասական պատասխան էր տվել հարցին՝ արդյոք երկրորդ կեսը շոու-բիզնեսի ներկայացուցիչ է։ «Ոչ շոու-բիզնեսից է, ոչ էլ համացանցում կա»,- գրել էր դերասանուհին։



© NEWS.am STYLE