Քանյե Ուեսթը Twitter-ում դադարել է հետեւել Քարդաշյան քույրերին

12:01   12 հունիսի, 2021

Հայտնի ռեփերը որոշել է Twitter սոցիալական ցանցով այլեւս չհետեւել նախկին կնոջ՝ Քիմ Քարդաշյանի եւ նրա քույրերի կյանքին:

Հայտնի զույգը որոշել է բաժանվել 2021 թվականի փետրվարին։ Աղբյուրները պնդում էին, որ երաժշտի եւ ռեալիթի-շոուի աստղի միջեւ ջերմ հարաբերություններ են պահպանվել։ Սակայն, ռեփ երգիչը հրաժարվել է իր նախկին կնոջ եւ նրա ընտանիքի անդամների օգտահաշիվներին հետեւելուց։ Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը։

Պարզ չէ, թե երբ է Ուեսթը կայացրել այդ որոշումը՝ իր ծննդյան օրվանից առաջ թե հետո, որը նա նշել է հունիսի 8-ին: Սակայն ռեփերը մինչ այժմ Instagram-ում հետեւում է Քիմին։

Այս պահին Քանյեն հանդիպում է մոդել Իրինա Շեյքի հետ, ինչը լայնորեն լուսաբանվել է ԶԼՄ-ներում։ Երաժշտի ծննդյան օրը զույգը նշել է Ֆրանսիայում։

«Քիմին դա բավարարում է։ Նա պարզապես ցանկանում է, որ Քանյեն երջանիկ ու առողջ լինի», - հայտնել է աղբյուրը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քանյե Ուեսթին կրկին նկատել են Իրինա Շեյքի ընկերակցությամբ՝ Ֆրանսիայում նրանց հանգստից հետո:

Աղբյուրը՝ ФАН



© NEWS.am STYLE