«Լավ է, որ Ստանիսլավսկին չի ապրում մեր օրերում». Սերգեյ Բեզրուկովը ցնցված է Մոսկվայի գեղարվեստական թատրոնում Բուզովայի ներկայությունից

13:16   12 հունիսի, 2021

ԶԼՄ-ները եւ թատրոնները շարունակում են քննարկել Մոսկվայի գեղարվեստական թատրոնի բեմում 35-ամյա երգչուհի եւ հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովայի անսպասելի հայտնվելը։ Երեկ տեղի է ունեցել «Հրաշալի վրացին» ներկայացման ցուցադրությունը, որտեղ «Դոմ-2»-ի նախկին աստղը խաղացել է գլխավոր դերերից մեկը։ Թատրոնի եւ կինոյի 47-ամյա ռուս դերասան Սերգեյ Բեզրուկովը կտրուկ է արտահայտվել Բուզովային հրավիրելու կապակցությամբ՝ հասկացնելով, որ այդ որոշումը ամոթալի է համարում: «Բրիգադա» սերիալի աստղը հիշեցրել է, որ Մխատի թատրոնի հիմնադիրը լեգենդար Կոնստանտին Ստանիսլավսկին է: Բեզրուկովի կարծիքով, հանգուցյալը դժվար թե գնահատեր Բուզովայի «դերասանական տաղանդները»:

«Լավ է, որ Կոնստանտին Սերգեեւիչը մինչ այս պահը չի ապրել։ Չնայած նրա ներկայությունը մեզ հետ է միշտ։ Եվ նա, հավանաբար, հուսահատությամբ է նայում հիմա թատերական բեմում տեղի ունեցածին։ Եվ ինչ հույսով է նայում մեր «ֆաբրիկային»։ Հավանաբար, ասում է՝ թեեւ սրանք անհաջող են, բայց չեն հիասթափեցրել», - ասել է Սերգեյ Վիտալեւիչը:

Նախօրեին Բեզրուկովը ելույթ է ունեցել «Ստանիսլավսկու ֆաբրիկա» մարզային թատրոնների փառատոնի փակման ժամանակ։ Նա շնորհակալություն է հայտնել դահլիճում ներկա լրագրողներին, որ նրանք ընտրել են այս միջոցառումը, այլ ոչ թե նույն ժամերին Բուզովայի մասնակցությամբ տեղի ունեցող ցուցադրությունը:

Սերգեյ Բեզրուկովը հասկացրել է, որ իրեն իսկական արտիստ է համարում՝ ի տարբերություն Բուզովայի: Միեւնույն ժամանակ, նա դժգոհել է նորահայտ դերասանուհու կողմից «դաժան եւ անհավասար մրցակցությունից»։ Սակայն տղամարդը համոզված է, որ «թատերական մեկ հավատքի մարդիկ» համախմբված կլինեն, իսկ ջրի բերածը ջուրն էլ կտանի։

Աղբյուրը՝ Экспресс газета



© NEWS.am STYLE