«Ամուսինս չի ուզում․․․ ես հարգում եմ»․ Մերի Մակարյանը՝ դստեր դեմքը չցուցադրելու մասին

15:42   12 հունիսի, 2021

Հաղորդավարուհի, դերասանուհի Մերի Մակարյանը, ով ամուսնությունից հետո բնակվում է ԱՄՆ-ում, լուսանկարներում ու տեսանյութերում մշտապես փակում է դստեր դեմքը։ Ինչպես նշել է Մերին սա ամենաշատ տրվող հարցն է, ինչին նա որոշել է պատասխանել իր Instagram-ի Stories բաժնում, ուր ցանկացած ինֆորմացիա հասանելի է 24 ժամ, ինչից հետո ջնջվում է։

Այն հարցին, թե ինչո՞ւ է լուսանկարներում փակում դստեր՝ Էլիզայի դեմքը Մերին պատասխանել է․ «Ես շատ կուզենայի ցուցադրել Էլիզային խոշոր պլանով, բայց ամուսինս չի ուզում: Իսկ ես, քանի որ շատ խելոք, լսող կին եմ, հարգում եմ եւ փակում եմ նրա դեմքը ծաղիկով: Մի քիչ մեծանա, կարծում եմ՝ ամեն ինչ լավ կլինի»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Մերին սեւ հագուստ էր կրում։ Նրա մազերն արձակված էին, արտահայտիչ ու ընդգծված շպարով էր։ Կերպարն ամբողջացնում էին փոքրիկ պայուսակն ու աքսեսուարները։ Հրապարակումը մեկնաբանված չէր։



© NEWS.am STYLE