«Կառնավալային գիշեր» ֆիլմի շարունակության մեջ Բուզովան հանդես կգա Գուրչենկոյի հերոսուհու դերում

16:48   12 հունիսի, 2021

Երգչուհի Օլգա Բուզովային առաջարկվել է երիտասարդ Լյուդմիլա Գուրչենկոյի հերոսուհու դերը՝ Էլդար Ռյազանովի «Կառնավալային գիշեր» կուլտային ֆիլմի շարունակության մեջ: Այս մասին Հինգերորդ ալիքին հայտնել է նախագծի ռեժիսոր շոումեն Ստանիսլավ Բարեցկին։

Շոումենի խոսքով՝ սկանդալային երգչուհուն նման առաջարկ անելու համար իրեն դրդել է Բուզովայի թատերական դեբյուտը։ Նա հայտարարել է, որ շոկի մեջ է եղել սկսնակ դերասանուհու տաղանդից, որը «պատռել է բոլորին»։

Ես հասկացա, որ նա հանճարեղ դերասանուհի է, եւ հիմա ես պլանավորում եմ սկսել «Կառնավալային գիշեր-2» ֆիլմի նկարահանումները։ Գուրչենկոյի դերում այնտեղ հանդես կգա Բուզովան», - նրա խոսքը մեջբերում է ալիքը։

Նա հավելել է, որ, իր կարծիքով, թատերական պրեմիերայից հետո Բուզովան պահանջված կլինի թատերական բեմում եւ ֆիլմերում:

Աղբյուրը՝ News.ru



© NEWS.am STYLE