Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին, որը միշտ առանձնանում է իր ոճային կերպարներով, կրում է սեւ զգեստ։ Նրա վարսերն արձակված են, նախընտրել է նուրբ ու քնքուշ շպար։ Երգչուհու կերպարն ամբողջացնում է ծավալուն վզնոցը։ Հրապարակմանը կից Իվետան գրել է․
«Ունենալով ծանրաբեռնված գրաֆիկ՝ երբեմն լռությունը հայտնաբերում ես աղմուկի մեջ:
Խաղաղություն ես գտնում այն պահերին, երբ որեւէ մեկի դիտակետում չես:
Նման պահերը պարզեցնում են միտքս, որպեսզի ես պատրաստվեմ նորից ժպտալ աշխարհին:
Հենց այդ պահերից մեկում էլ լուսանկարիչն ինձ «բռնացրեց»:
Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին կերպարանք էր ընդունել պառկած։ Նա կրում էր համարձակ բացվածքով կաշվե կիսաշրջազգեստ, խորը դեկոլտեով ատլասե բլուզ։ Երգչուհին վարսերն արձակված էին, նուրբ ու նվազագույն շպարով էր։ Կերպարնը համադրել էր բարձրակրունկների հետ, իսկ այն ամբողջացնում էին աքսեսուարներն ու փոքրիկ պայուսակը։ Հրապարակմանը կից Իվետան գրել էր․ «Էլեգանտ կերպով ստուգում եմ իմ շրջապատը՝ նախքան հաջորդ քայլը կատարելը…»։