«Գեղեցիկ զույգ»․ Դիանա Տոնոյանի եւ Բեն Ավետիսյանի սիրառատ լուսանկարը

19:51   12 հունիսի, 2021

Դիմահարդար Դիանա Տոնոյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու՝ դերասան Բեն Ավետիսյանի հետ։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Բենը ջերմ գրկել է կնոջը։ Դիանան կրում է բաց երանգի բլուզ ու սպորտային տաբատ։ Դիանայի ալիքավոր մազերն արձակված են, բնական շպարով է։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ ժամացույց, վզնոց։ Դիանայի հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են կատարել․ «Գեղեցիկ զույգ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Դիանան սպիտակ վերնաշապիկ էր կրում։ Դիմահարդարն արձակել էր մազերն ու նախընտրել էր բնական շպար, որն ընդգծել էր գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացնում էր սպորտային գլխարկը։ «Շատ հավանեցի Լոռվա բնությունը»,- հրապարակումը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE