«Կատարյալ երջանկություն է, երբ ներդաշնակ ես ապրում ինքդ քեզ, մարդկանց, բնության հետ»․ Մարինկա Խաչատրյան

20:42   12 հունիսի, 2021

Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր, սեւ-սպիտակ լուսանկար է հրապարակել, որում հմայիչ ու առօրյա կերպարում է։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում դերասանուհին կրում է տաբատ, բլուզ, մարզակոշիկներ։ Նրա վարսերն արձակված են,հայացքն ուղղված է դեպի վեր։

«Կատարյալ երջանկություն է, երբ ներդաշնակ ես ապրում ինքդ քո հետ, մարդկանց հետ, բնության հետ…», - հրապարակմանը կից գրել է երիտասարդ դերասանուհին։ Իսկ հետեւորդները բազմաթիվ հաճյախոսութոյւններ են հղել նրան․ «Աննման», «Նուրբ», «Սիրուն»։

Ավելի վաղ տեղադրված հոլովակում դերասանուհին պատկերված էր բնության գրկում՝ ծաղիկների դաշտում։ Նա կրում էր մուգ գույնի բլուզ, ջինսե տաբատ։ Նրա ուղիղ հարդարված վարսերն արձակված էին, իսկ կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։ Մարինկան տեսանյութին կից գրել էր․ «Խաղաղություն, սեր եւ երջանկություն...»։



© NEWS.am STYLE