«Սիրունություն»․ Անի Քրիստիի նուրբ կերպարը

21:42   12 հունիսի, 2021

Երգչուհի Անի Քրիստին, ով երկար տարիներ բնակվում է ԱՄՆ-ում, այնքան էլ ակտիվ չէ սոցցանցերում: Instagram-ի իր էջի լուսանկարները ուշ-ուշ են թարմեցվում: Սակայն, այսօր երգչուհին միկրոբլոգի իր հետեւորդների հետ կիսվել է նոր կադրով, որում նուրբ կերպարում է։

Իր միկրոբլոգում տեղադրված լուսանկարում Անին կրում է սեւ հագուստ։ Նա մեղմ ու նվազագույն շպարով է, մազերը հավաքված են։ Հրապարակմանը կից Անի Քրիստին գրել է․ «Իմ լռություն»։ Հետեւորդներն էլ բազմաթիվ դրական խոսքեր են գրել․ «Սիրունություն», «գեղեցկություն»։

Ավելի վաղ Անի Քրիստին հայտնել էր ցավալի կորստի մասին։

«Առավոտ բացվեց ու առանց քեզ...Աշոտ քեռի ջաան: Անիծվեր Coronavirus կոչվածը: Հանգչիր խաղաղությամբ: Քեզ կկարոտեմ, շատ», - գրել էր նա։



© NEWS.am STYLE