«Կատարյալ»․ Էլեն Ասատրյանի նոր լուսանկարը

22:37   12 հունիսի, 2021

Դերասանուհի, երգչուհի Էլեն Ասատրյանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացնելով հրապուրիչ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին կրում է սեւ գույնի հագուստ․ վերնաշապիկ տոպ, բարձր գոտկատեղով, լայն փողքերով տաբատ, բարձրակրունկներ։ Էլենն արձակել է ուղիղ հարդարված մազերը, նախընտրել նուրբ շպար։

«Կատարյալ», «բարության մարմնացում», «Երեւանի սիրուն աղջիկ», - գրել են հետեւորդները։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին վառ գույնի հագուստ էր կրում․ վարդագույն կոստյում։ Նա մեղմ շպարով էր, ուղիղ հարդարված մազերն արձակված էին։ Կերպարն ամբողջացնում էին մոխրագույն մարզակոշիկները։

«Փորձում եմ հրաժարվել իմ սիրելի սեւից ու անցնել վառ գույների», այսպես էր մակագրել հրապարակումն Էլենը։ 



© NEWS.am STYLE