Սեւամորթ Աննա Բոլեյնի սերիալի բացասական գնահատականները զրոյացրել են

22:08   12 հունիսի, 2021

IMDb կայքը որոշել է զրոյացնել անգլիական թագուհի՝ Աննա Բոլեյնի մասին սերիալի բացասական գնահատականները։ Ժապավենում գլխավոր հերոսուհուն մարմնավորել է սեւամորթ դերասանուհի եւ մոդել Ջոդի Թըրներ-Սմիթը: IMDb-ի տվյալներից երեւում է, որ 1,2 վարկանիշը բարձրացել է մինչեւ 6,9 միավոր:

Այս պահին կինոյի մասին աշխարհի խոշորագույն տվյալների բազան չի մեկնաբանել «Աննա Բոլեյնի» հետ կապված իրավիճակը, սակայն, ըստ ամենայնի, բացասական գնահատականները որոշել են զրոյացնել: Դա տեղի է ունեցել մեծ թվով բացասական կարծիքների ֆոնին։ Հիշեցնենք, որ շոուն քննադատել էին, որ Անգլիայի թագուհուն մարմնավորել էր սեւամորթ դերասանուհի Ջոդի Թըրներ-Սմիթը, այն դեպքում, երբ սերիալը որպես հետեւանք պատմականորեն ոչ արժանահավատ էին անվանել:

Աղբյուրը՝ News.ru



© NEWS.am STYLE