Ծաղկավոր պրինտով զգեստ, քնքուշ կերպար․ Դիանա Գրիգորյանի լուսանկարը

23:38   12 հունիսի, 2021

Սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով ամառային քնքուշ կերպարում։

Իր Instagram-ի Stories  բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, տեղադրված կադրերում Դիանան կրում է ծաղկային պրինտով ամառային զգեստ։ Նա հետաքրքիր սանրված է նախընտրել, մեղմ շպարով է։ Պրոդյուսերը կադրին կից գրառում չի կատարել։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարի մեկնաբանություններում Դիանան գրել էր․ «Այս կյանքում խաչմերուկները շատ են, կարմիր, կանաչ, դեղին լուսազդանիշներն անդադար հետեւում են մեզ, սարսափելին այն է, որ մեր կյանքում դեղին`սպասման լուսազդանիշն է հաճախ հանդիպում, սպասում, սպասում, անդադար ու անընդմեջ սպասում: Խաչմերուկներն իրոք շատ են, տարակուսանքը`մեծ, որն է մերը, որն է այն ուղին, որն ուղղորդված է Տիրոջ կողմից. Աղոթել է պետք, աղոթել եւ կրկին սպասել, կրկին այդ դեղին, սպասման գույնը, որն ամենահաճախն է հանդիպում մեզ»:



© NEWS.am STYLE