Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը բացահայտել է՝ իրականում ինչ աշխատանք ունի

11:13   13 հունիսի, 2021

Հումորիստ Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կնոջ մասին լրատվամիջոցներում շատ ավելի շատ ասեկոսեներ ու ենթադրություններ կան, քան իրական փաստեր։ Երկրպագուների եւ ձանձրացնող լրագրողների հարցերին Տատյանա Բրուխունովան, որպես կանոն, խուսափողական պատասխաններ է տալիս։

Instagram-ի իր էջում կինը պարբերաբար նոր լուսանկարներ է տեղադրում՝ հիմնականում ցուցադրելով իր հագուստները։ Նախօրեին նա ցույց է տվել իր «working mom» լուքը՝ հաստատելով, որ ժամանակակից նորաձեւությունը, որի համար ընդունելի է դուրս գալ խալաթով եւ գիշերազգեստով, իդեալական է աշխատող մայրերի համար:

Պետրոսյանի կնոջ հրապարակման մեկնաբանություններում երկրպագուները հաճոյախոսությունների ալիք են բարձրացրել, բայց եղել են նաեւ նրանք, ովքեր ցանկացել են ավելի շատ իմանալ Տատյանայի անձի մասին։ Նա բաժանորդի կողմից հարց է ստացել, թե ինչ է աշխատում։

«Թատրոնի տնօրեն», - կարճ պատասխանել է Բրուխունովան:

Հարկ է նշել, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տատյանան իր աստղային ամուսնու օգնականն է։ Թվում է, թե ամուսնությունից հետո պաշտոնի բարձրացումն իրեն երկար սպասեցնել չի տվել։

Աղբյուրն ու լուսանկարը՝ 5 канал



© NEWS.am STYLE