«Զոքանչի հետ հանգիստ»․ Բեն Աֆլեքը ժամանակ է անցկացրել Ջենիֆեր Լոպեսի մայրիկի հետ (ֆոտո)

13:09   13 հունիսի, 2021

Երկրպագուներին չի լքում այն զգացումը, որ 48-ամյա դերասանի եւ 51-ամյա երգչուհու սիրավեպը բեմադրություն է։ Շատերը չեն կարող հավատալ 17 տարի անց վերածնված սիրուն, քանի որ Ջենն ու Բենը հանդիպել են դեռեւս 2000-ականներին։ Նրանք պատրաստվում էին ամուսնանալ, բայց, այնուամենայնիվ, բաժանվել են։

Սակայն փաստերը հակառակի մասին են խոսում։ Օրերս Աֆլեքին նկատել են Լաս Վեգասի Wynn խաղատան հյուրանոցում, ոչ թե մեկ, այլ... Ջենիֆեր Լոպեսի մայրիկի՝ Գվադելուպե Ռոդրիգեսի հետ։ Մեղքերի քաղաքում տեղի են ունենում նոր նախագծի նկարահանումներ, որի ռեժիսորը հենց դերասանն է։ Առայժմ պարզ չէ՝ արդյոք պոտենցիալ զոքանչը շոուի գլխավոր հերոսն է, թե ոչ։ Շատերը կարծում են, որ նա չստացված փեսայի հետ պարզապես այցելել է խաղատուն, որպեսզի խաղա։ Սա հաստատում է նաեւ աղբյուրը։ Հաղորդում է E!News.com-ը։

«Գվադելուպեն սիրում է Բենին եւ երջանիկ է, որ վերադարձել է Ջենիֆերի կյանք։ Նրան դուր է գալիս դերասանի հետ ազարտային խաղեր խաղալ, այնպես, ինչպես նախկինում», - ասել է աղբյուրը։

Մի խոսքով, նկարահանումներն անցկացվել են խաղային ավտոմատներով սենյակում, որտեղ ռեժիսորն ու Ռոդրիգեսը զվարճալի ժամանակ են անցկացրել։ Ի տարբերություն Ջենիֆերի մայրիկի, նա չի կարող այցելել որոշ խաղատներ, քանի որ մի անգամ բլեքջեք խաղալու ժամանակ բռնվել է քարտերի հաշվարկի մեջ։



© NEWS.am STYLE